Երևան

Քննարկվել են բակերի բարեկարգման և ֆուտբոլի նոր դաշտերի կառուցման ծրագրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի զարգացման ծրագրերով հետևողականորեն իրականացվում են վերականգնելու, բարեկարգելու և նոր հնարավորություններ ստեղծելու աշխատանքներ՝ ապահովելով ավելի հարմարավետ ու բարելավված միջավայր երևանցիների և քաղաքի հյուրերի համար։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քանդվել է ապօրինի սրճարանը, բացազատվել է հարակից տարածքը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանում էր՝ աշխատանքներին ծանոթանալու նպատակով: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բակերի բարեկարգման և ֆուտբոլի նոր դաշտերի կառուցման ծրագրերը, որոնց նպատակը համայնքի բնակիչների համար բարելավված, առավել անվտանգ և աշխույժ ժամանցի պայմաններ ստեղծելն է։

Մանրամասները՝ տեսանյութում