Երևան

«Երևանի քաղաքապետարանը վերջին ձերբակալությունների հետ կապված մտահոգություններ ունի». խոսնակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի»,- հայտարարել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ եթե ծանոթանանք ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված գործընկերների փաստաբանների փաստարկներին, եթե իմանանք, թե նրանք ինչո՞ւ են մեղադրվում, անազատության մեջ են կամ տնային կալանքի տակ, «Դուք ինքներդ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ: Դրա համար ես կարծում եմ, որ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները, որոնք այս կամ այն կերպ միանշանակ չեն ընդունվում ոչ միայն մեր կողմից, լուրջ խնդիրներ են առաջացնում»: