Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մայրաքաղաքում ճանապարհների վատ վիճակի մասին աղմուկ չի եղել:
«Այս տարի ավելի շատ փոսային նորոգման աշխատանքներ են լինելու: Մենք շուրջ 1 միլիարդ դրամից ավելի գումար ենք ծախսելու փոսային նորոգումների համար, ինչը ենթադրում է շուրջ 200,000 քմ տարածք: Աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- ասել է նա: