Երևան

«Երևանում շուրջ 30 կմ ոռոգման ջրագիծ է կառուցվել». Կոստանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, թե 2024թ. ընթացքում Երևանում շուրջ 30 կմ ոռոգման ջրագիծ է կառուցվել:

«Առաջին հայացքից կթվա մեծ բան չէ, բայց թե՛ մինչև 2018թ. և թե՛ դրանից հետո որոշ շրջան, տնկվել են ծառեր՝ չունենալով ոռոգում: Շատ դեպքերում կարող եք ականատես լինել, որ ծառեր չկան»,- հայտնել է նա:

Կոստանյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքում ծառերի փոխարինման գործընթացին, ասելով, որ մասնագետների լայն շրջանակի կողմից կա դիրքորոշում, որ կենսունակության ավարտին մոտ ծառերը, որոնք իրենց գործառույթները չեն կատարում, պետք է փոխարինվեն։ Ըստ նրա, ոչ միայն Երևանում, այլև մարզերում տնկվել են ծառեր՝ առանց ոռոգման համակարգի ցանցի կարգավորման, արդյունքում՝ այդ ծառերն ուղղակի չորացել են։ «Նախորդ տարի շուրջ 5000 տարբեր տեսակի ծառեր են տնկվել»,- ասել է նա՝ շեշտելով, որ այդ ծառերը տնկվել են մի շարք վարչական շրջաններում։ «Նորքի երբեմնի այգիներում, շատ բարդ ռելիեֆում իրականացրինք ծառատունկ, և այդ բարդ ռելեֆիային պայմաններում նաև ոռոգման համակարգ ենք անցկացրել, որ հետագայում որևէ խնդիր չունենանք»,- ասել է նա։