Երևան

Մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է։

Ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը, տեղադրվել են նոր, ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն և 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն։

Մանրամասները՝ տեսանյութում