Երևան

Երևանի նոր կանաչ պատկերը

Երևանի նոր կանաչ պատկերը

2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Արճվան, ալբիցիա, ձիակասկ. կանաչ տարածքների ընդլայնման և ֆոնդի երիտասարդացման նպատակով երևանյան մայթերն էլ ավելի արժեքավոր ծառատեսակներով են զարդարվել։ 

Շուտով Թումանյան փողոցի շարունակությունը կհամալրվի նոր հուդայածառերով, Ամիրյան և Մելիք Ադամյան փողոցներին էլ իրենց հմայքը կբերի կատալպա գնդաձև ծառատեսակը։  

Փուլ առ փուլ, նոր շնչով, առավել ֆունկցիոնալ ու արդյունավետ, խուսափելով վթարային իրավիճակներից. Երևանն այս գարնանն ավելի թարմ տեսք կստանա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական