Երևան

6.3 մլրդ դրամ՝ մետրոպոլիտենի վերազինման համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։

Մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմվել է 47 միլիոն դրամ։

Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոփոխվել են, ներդրվել է 290 միլիոն դրամ։

  • «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։
  • «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել  է 204 միլիոն դրամ։ 
  • «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։

Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ: