Երևան

«Քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի կյանքում». քաղաքապետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Երևան» պետական փողային նվագախմբի 60-ամյակի հոբելյանական համերգը։

«1964-ից ի վեր նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը՝ հարստացնելով Երևանի երաժշտական մշակույթը բազմաժանր ծրագրերով։

Երևանի քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի կյանքում՝ աջակցելով այն նախաձեռնություններին, որոնք մեր քաղաքի մշակութային միջավայրն ավելի հարուստ ու կենդանի են դարձնում»,- գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։