Երևան

Միսաք Մանուշյանի անվան պուրակում կտեղադրվի նրա կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․

«Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։ Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։

Կիսանդրու ստեղծման համար հայտարարված բաց մրցույթին մասնակցել է 10 քանդակագործ, որոնցից հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի աշխատանքը։ Նրա ստեղծագործությունը լավագույն արտացոլում է Մանուշյանի կերպարի ուժն ու գաղափարները։ 

Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր հարգանքը Մանուշյանի հիշատակի և նրա թողած արժեքների հանդեպ»,- գրել է քաղաքապետը։