Երևան

Ստուգայցեր՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով:

Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։

«Անառողջ միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացը առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ ապրանքը։ Ուստի Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին՝ զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում։