Դատարանը մերժել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանից։
Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։
Հայկ Մագոյան