Երևան

Երևանն ու սպորտը. բասկետբոլ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2025 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը միավորել են մարզերի և մայրաքաղաքի 10-12 տարեկան աշակերտներին:

Դպրոցներն ընտրել են իրենց լավագույն խաղացողներին, որոնք ջանք են գործադրելու՝ առաջնության եզրափակչին հաղթանակ տոնելու համար:

Երևանի 12 վարչական շրջաններն արդեն մի քանի օր է՝ զուգահեռ խաղեր են անցկացնում՝ սպասելով գավաթի պայքարում իրենց դպրոցի անունը լսելուն: