Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է.
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
Համացանցում տարածվել է «Հատուկ առաջարկ Երևանի բնակիչների համար» վերնագրով էջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։
Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները։
Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով»։