Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2025 թվականին Երևանի բարեկարգման ծրագրերն ընդգրկում են 5.2 միլիարդ դրամի ներդրում: Նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։
Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը:
Կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով իրական, ցանկալի կերպարը:
Առավել կանաչ, հարմարավետ, աշխույժ. մայրաքաղաքի 2025 թվականը ներկայացրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում