Երևան

Բոլոր վարչական շրջաններում կիրականացվեն փոսային նորոգուման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200․000 քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգուման աշխատանքներ, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ 

«Ծրագրի համար նախատեսված է ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ։ Աշխատանքները կմեկնարկեն եղանակային բարենպաստ պայմաններում՝ ապահովելով բարձր որակ։ Այն կիրականացվի բոլոր վարչական շրջաններում»,- նշել է նա։