Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է օրերս մայրաքաղաքում շտապբուժօգնության աշխատակցի նկատմամբ բռնությա դեպքին։ «Բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է, որը լավ բան չի խոսում մեր մասին, մեր հանրության մասին»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ առումով բարձրաձայնելու և դրա մասին խոսելու կարիք կա. «Ամեն նման դեպք պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի՝ և խոսքով, և մասնավորապես, իրավապահ համակարգի կողմից»,- շեշտել է նա։
Տիգրան Ավինյանը տեղի ունեցածը որակել է «զազրելի»՝ շեշտելով. «Ամոթ է, ուղղակի ամոթ է»։