Երևան

220 մլն դրամ՝ «Գործարանային», 115 մլն դրամ՝ «Սասունցի Դավիթ» կայարանների շարժասանդուղքների փոխարինման համար

220 մլն դրամ՝ «Գործարանային», 115 մլն դրամ՝ «Սասունցի Դավիթ» կայարանների շարժասանդուղքների փոխարինման համար

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների երթևեկությունն առավել  հարմարավետ դարձնելու նկատառումով։  Գործարկումից ի վեր 1-ին անգամ փոխվում են նաև շարժասանդուղքները: «Սասունցի Դավիթ» կայարանում կփոխարինվի երեք շարժասանդուղք, որից մեկն արդեն տեղադրված է:

Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում շարժասանղուքների փոխարինման աշխատանքներ են կատարվում։ Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն, ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, նշեց, որ նման աշխատանքներ իրականանցվել են «Գործարանային» կայարանում, և այդ նպատակով ծախսվել է մոտ 220 մլն դրամ։

«Սասունցի Դավիթ» կայարանում 3 շարժասանդուղքի փոխարինման աշխատանքներն ընթացքում են, որից մեկն արդեն ավարտել ենք ու շահագործման է հանձնվել։ Մյուս երկուսը կավարտենք մինչև մայիսի 30-ը։ Այստեղ ծախսվել է 115 մլն դրամ»,– տեղեկացրել է Սեդրակյանը։

Քաղաքապետ Ավինյանը նշեց, որ ցանկացավ հանրությանը ցույց տալ, թե որքան գումար է ծախսվում այդ գործընթացն իրականացնելու համար ու, թե քանի ավտոբուս էր հնարավոր բերել այդ փողով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական