«Շտապբուժօգնության բոլոր զանգերը սպասարկվել են»,- հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ 1.5-2 տարի առաջ եղել են զանգեր, որ չեն սպասարկվել. «Մարդը զանգում էր շտապբուժօգնություն և չէր ընկնում, տեղ չէր հասնում զանգը։ Դա չգիտեմ որ ժանրից է, բայց, այնուամենայնիվ, երևի թե պետք է նույնիսկ նման պարզ բաները ինքներս մեզ հիշեցնենք»։ Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Շտապբուժօգնության տնօրինությանը։
Քաղաքապետը շեշտել է, որ Շտապբուժօգնությունն առաջին կարողանում է ֆինանսական միջոցներ գեներացնել ու իր համար մեքենաներ ձեռք բերել։
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ հունիսի վերջին 7 նոր մեքենա կունենա՝ 6 գծային և 1 ռեանոմոբիլի ձեռք բերման մրցույթը կայացել է, կա հաղթող կազմակերպություն։