«Ցերեկային փոքր փոշեկուլներն ինքս եմ տեսել, և դրանց աշխատանքի էֆեկտիվության վերաբերյալ ինձ մոտ էլ են հարցեր առաջացել», - հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ցերեկային ժամերին, երբ մեքենաների հոսքը մեծ է, փոշեկուլ մեքենաներն առանց ջրի օգտագործելը նպատակահարմար չէ։ Այդ մեքենաներն առանց ջրի ավելի շատ փոշի են բարձրացնում, քան կլանում:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Սաշա Կատվալյանը նշել է, որ քանի դեռ օդի ջերմաստիճանը 0-ից ցածր է, այդ մեքենաները ջրով օգտագործելը նպատակահարմար չէ։ Նա նաև հայտնել է, որ նոր ձեռք բերված բազմաֆունկցիոնալ փոշեկուլ, աղ ցանող մեքենաները կառաքվեն մարտի 17-20-ն ընկած ժամանակահատվածում։