Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Մարտի 2-ին գրքի տոնին կավելանա նաև երաժշտությունը․ ձեր սիրելի խմբերը ելույթ կունենան բացօթյա համերգի շրջանակում․
13:30 – Սոնա Գյուլխասյան - Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն»
15:30 – «Լավ էլի»
18:00 – «Նեմրա»
Միջոցառման ընթացքում կլինեն նաև պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից ու դասական հեղինակների ստեղծագործություններ կկարդան հայտնի դերասաններ,
խամաճիկների թատրոն, հեքիաթների ընթերցանության անկյուն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր փոքրիկների համար։
«Սիրով սպասում ենք բոլորիդ՝ ապրելու Երևանի գրական ու երաժշտական տոնը միասին»,- հայտնում են քաղաքապետարանից։