Երևան

Երևանն աջակցում է Գյումրիին՝ կարգավորելու թափառող կենդանիների խնդիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու  թափառող շների խնդիրը լուծելու գործում:

ՀՈԱԿ-ը համալիր ծրագիր է իրագործում՝ կենդանիների ստերջացնում, «Կատաղություն» հիվանդության դեմ պատվաստում: 
Գյումրու համայնքապետարանը բացառում է կենդանիների սպանդը և պատրաստ է շարունակել այս ծրագիրը՝ համագործակցելով ոլորտի մասնագետների հետ։