Ավելի քան կես դար Գագիկ Մարտիրոսյանը և Սլավա Մկրտումյանը կանգնած են Երևանի մետրոպոլիտենի սկզբնավորման ակունքներում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Նրանք երկուսն էլ Մետրոպոլիտենի գրեթե 50 տարվա աշխատակիցներ են: «Մարշալ Բաղրամյան» կայարանի շինարարներից է Գագիկ Մարտիրոսյանը, և երբ Մետրոպոլիտենը շահագործման հանձնելուց ամիսներ անց մարշալ Հովհաննես Բաղրամյանն այցելեց կայարան, նրան ընդունելու և ուղեկցելու պատասխանատու գործը հանձնարարվեց հենց նրան:
Ներկայում մետրոպոլիտենի անվտանգ երթևեկության ավագ տեսուչ Սլավա Մկրտումյանն ու զարգացման և արդիականացման ծրագրերի բաժնում աշխատող Գագիկ Մարտիրոսյանը պատմում են ստորգետնյա քաղաքն ստեղծելու տարիների, Կարեն Դեմիրճյանի հետ ունեցած շփումների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։