Երևան

Երևանն ու սպորտը. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը նոր նշաձող են սահմանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հայ մարմնամարզիկները հաղթանակով են վերադարձել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլից։

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում նվաճել է ոսկե մեդալ՝  հավաքելով 14.900 միավոր։

Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել և չեմպիոն դարձել օղակների վարժությունում՝ վաստակելով 14.133 միավոր։
Երևանի քաղաքային իշխանությունը շարունակելու է աջակցել մարզիկներին՝ Հայաստանի դրոշը բարձր պահելու նոր հնարավորություններ ստեղծելով:

Մանրամասները՝ տեսանյութում։