Երևան

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-2-ին հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Մարտի 1-ից կգործի գրքերի տոնավաճառ, որտեղ գրքերը հասանելի կլինեն մինչև 30% զեղչով։

Մարտի 2-ին՝ պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, խամաճիկների թատրոն, հեքիաթների ընթերցանություն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։

Համերգ՝ մարտի 2-ին

13:30՝ Սոնա Գյուլխասյան - Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն»
15:30՝ «Լավ էլի»
18:00՝ «Նեմրա»

Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, մարտի 1-2-ին

Մուտքն ազատ է։