Երևան

Նոր Խարբերդի համար 50 կմ գազամատակարարման ցանց կկառուցվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նոր Խարբերդ թաղամասի գազաֆիկացմանը։ Նա հիշեցրել է, որ քաղաքապետարանը հիմնական խողովակի անցկացման աշխատանքներն էր իրականացրել, իսկ նախորդ շաբաթ կառավարությունը ֆինանսավորել է միացման փուլը։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ այս ծրագիրը ողջ թաղամասի համար ներառում է 50 կմ գազամատակարարման ցանցի կառուցում. «Սա հսկայածավալ ներդրում է մայրաքաղաքում»։ Ըստ նրա, 2026թ. Նոր Խարբերդն ամբողջովին ապահովված կլինի գազամատակարարման ցանցով. «Սա լրջագույն ներդրում է Խարբերդի համար, որովհետև զուգահեռ իրականացվում է նաև ջրամատակարարման ցանցի կառուցում։ Մեզ բաց է մնում կոյուղատար ցանցի կառուցումը, ինչը ավելի ծախսատար է։ Ըստ էության, կենսապահովման առաջին պայմաններն ապահովվում են Նոր Խարբերդ թաղամասում»։