Երևան

«Հիմնական աշխատանքը պետք է ուղղել մայթերի և բակային հատվածների մաքրմանը». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին ուշադրություն դարձնել մայթերի ու բակային հատվածների մաքրմանը։

«Պետք է հասկանալ, ի՞նչ են արել համատիրություններն աղն ու ավազը, արդյո՞ք բաշխվել ու մաքրվել է: Այն տպավորությունը, որ տեսնում ենք բակերում այդ տպավորությունը չի թողնում:

Մեր հիմնական աշխատանքը պետք է ուղղենք մայթերի և բակային հատվածների մաքրմանը»,- ասել է նա:

«Նամանավանդ բակային հատվածներում խնդիրը լուրջ է, մենք այս գիշեր -17 աստիճան ենք սպասում, և շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակաբար իրականացվեն»,- հավելել է քաղաքապետը։