Երևան

Անցյալ շաբաթ մետրոպոլիտենը սպասարկել է 440 հազար ուղևոր

Երևանի մետրոպոլիտենը ներկայացրել է մետրոյի շաբաթը թվերով՝

Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։

Շաբաթվա ուղևորահոսք․

Փետրվարի 17-ից փետրվարի 23-ը մետրոպոլիտենը սպասարկել է 440 հազար 042 ուղևոր։

Շարժակազմերի տվյալներ․

Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝

757՝ երեք վագոնանի,
1129՝ երկու վագոնանի,
1024՝ մեկ վագոնանի։

Կատարողականը՝ 100.3 %

Մաղթում ենք արագ և անխափան երթևեկություն։

Աշխատանքային հաճելի շաբաթ բոլորին։

Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։

Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։