Երևան

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․

Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության և հարմար տեղաշարժի համար վաղ առավոտից լծվել են աշխատանքի:

Երևանի բոլոր վարչական շրջանների այգիներում, պուրակներում, ստորգետնյա և վերգետնյա անցումների աստիճաններին իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ: