Երևան

Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են:

«Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից:

Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին»,- նշված է հաղորդագրության մեջ: