Երևան

«Ձնամաքրման աշխատանքներն իրականացվելու են շուրջօրյա»․ Տիգրան Ավինյան

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նոր Նորք վարչական շրջանից ուղիղ եթերով ներկայացրել է ձնամաքրման աշխատանքների ընթացքը։

«Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ, շուրջ 40 տեխնիկա հենց այս պահին աշխատում է քաղաքի փողոցներում։ Վարորդներին հորդորում եմ երթևեկել ձմեռային անվադողերով։ 

Ձնամաքրման աշխատանքները 4 օրերի ընթացքում իրականացվելու են շուրջօրյա, մեր ամբողջ տեխնիկան դրված է գործի։ Առավոտյան ժամը 06։00-ից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատելու են մայթերի մաքրման վրա»,- ասել է քաղաքապետը։

Նա տնտեսվարողներին հորդորել է օրվա ընթացքում իրենց գրասենյակների դիմացի հատվածում մայթերը մաքրեն, մասնակցեն ձնամաքրման աշխատանքներին։

«Վարչական շրջանների ղեկավարների հետ ակտիվ կապի մեջ եմ, կա լավ համագործակցություն։

Այսօր ունեցել ենք մոտավոր մեկ ամսվա տեղումների ծավալը 10 ժամում։ Այս պահին Գայի պողոտան անցանալի է, խնդիրներ պարբերաբար առաջանում են, բայց այս պահին ճանապարհն անցանելի է»,- նշել է Ավինյանը։