Երևան

Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից այգու բարեկարգումն ավարտական փուլում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Նոր նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից այգու բարեկարգումն ավարտական փուլում է։

Այգու բարեկարգման գործում առանձնահատուկ դեր ունի աստիճանաձև համալիրի կառուցումը: Ծրագրի իրականացմանը հատկացվել է 500 մլն դրամ: