Երևան

Որքան է վճարվել կարմիր գծերի համար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

2024թ. մայրաքաղաքում ավտոկայանատեղիների «Ա» և «Բ» գոտիների համար վճարվել է ընդհանուր 2 մլրդ 6 մլն 931 հազար դրամ. այս մասին, Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Տարեկան կտրվածքով 2024թ. «Ա» գոտու համար միանվագ վճարվել է 608 մլն 640 հազար, իսկ «Բ» գոտու համար՝ 107 մլն 496 հազար դրամ։

2025թ. «Ա» գոտու համար միանվագ վճարվել է 298 մլն, իսկ Բ գոտու համար՝ 56 մլն. դրամ:

Հիշեցնենք՝ «Ա» գոտու տարեկան վճարը 160.000 դրամ է, «Բ» գոտու վճարը՝ 24․000 դրամ։

Քաղաքապետարանից հավելել են, որ վերը նշված վճարումներում առկա են նաև 2023թ․ տարեվերջին արված, սակայն 2024թ․ ավտոկայանատեղու տարեկան դրույքաչափին, և 2024թ․ տարեվերջին վճարված, սակայն 2025թ․ ավտոկայանատեղու տարեկան դրույքաչափին համապատասխան կատարված վճարումներ:

Հայկ Մագոյան

Արման Գալոյան