Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է մայրաքաղաքում իրականացված աշխատանքների մասին իրազեկելը․
«Ընդդիմությունը մի խնդիր ունի․ քանի որ արվում է ահռելի մեծ ծավալի աշխատանք, մենք եթե դա չենք ներկայացնում, իրենք ինչ ուզես, խոսում են։ Մենք ահռելի ծավալի աշխատանք ենք անում, երկու նախադասությամբ ներկայացնում, անցնում ենք առաջ, ոնց որ հենց այդպես էլ պետք է լիներ։ Ու ընդդիմությունն ասում է՝ հա, այդպես էլ պետք է լիներ։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե հենց այդպես էլ պետք է լիներ, բա 30 տարի ինչո՞ւ հենց այդպես չէր»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ պետք է անընդհատ ու մանրամասն ներկայացնել քաղաքապետարանի իրականացրած աշխատանքների ծավալները։