Երևան

Երևանն ու սպորտը. հոկեյ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ համահայկական ձմեռային 2-րդ խաղերի հոկեյի մրցաշարում Երևանի «Առյուծներ» ակումբը երկրորդ հորիզոնականում էր: 

«Սառցե մարտերում լավագույն արդյունք գրանցելու համար երևանյան թիմը մեծ ջանքեր է գործադրում:  

«Առյուծները» երկար տարիների պատմություն չունեն, սակայն չեն զիջում մրցակիցներին: Հոկեյիստներն ամեն մեկն իր ձեռագրով նպաստում է մարզաձևի զարգացմանը Հայաստանում, իսկ քաղաքային իշխանության որոշումը հստակ է՝ աջակցել ու ոգևորել մարզիկներին»: