Երևան

«Անթույլատրելի որևէ միջամտությունը, նամանավանդ՝ առանց թույլտվության, գիշերով, գողեգող». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու և ինչ ժամկետներում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախատեսված աշխատանքների մասին պետք է ծանութցել գործընկերներին ու տնտեսվարողներին. «Եւ Զաքյան, և Ամիրյան փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են արվել, և անթույլատրելի է դրանից հետո այնտեղ որևէ միջամտությունը, նամանավանդ, առանց թույլտվության, նամանավանդ՝  գիշերով, նամանավանդ՝ գողեգող, և այդտեղ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք»։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում քանդվել է ասֆալտը, իրականացվել են աշխատանքներ, որից հետո անորակ ասֆալտապատում է արվել։

Հովհաննսիայնը նաև նշել է, որ նման դեպք արձանագրվել է Կոմիտասի պողոտայում, և գազի խողովակի միացման աշխատանքներից հետո անորակ ասֆալտապատում է արվել։ Նույնը նաև Պարոնյան փողոցում, որտեղ ՀԷՑ-ն աշխատանքներ է իրականացրել, ապա քաղաքապետարանի դիտողություններից հետո ասֆալտապատել է չափանիշներին համապատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։