Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ փողոցում շինարարական աշխատանքների համար սահմանվել են նորմեր։
«Փոխեցինք ժապավեններ կիրառելու պրակտիկան, փոխեցինք՝ մոտ 1.5 մետրանոց ժամանակավոր պատնեշներով, ինչը քաղաքացիների կողմից դրական արձագանք է ստացել»,- պատմել է նա՝ նշելով, որ սա ավելի տեսանելի ու անվտանգ է. «Ասֆալտբետոնյա ծածկը վերականգնելիս պարտադիր հորդորում ենք ու վերահսկում ենք, որ եզրերը հատուկ բիտումով պոլիմերային մածուկով լցվեն։ Դա հնարավորություն է տալիս հին ու նոր ասֆալտի միջև կպչունակություն ապահովել»։