Երևան

GIS համակարգում առկա է տեղեկատվություն շինթույլտվությունների ընթացքի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգում  արդեն իսկ առկա է տեղեկատվություն՝  կենսապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներին տրամադրված շինթույլտվությունների ու աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Համակարգն էլեկտրոնային շինթույլտվությունների, հետագծերի քարտեզավորման, աշխատանքների ընթացքի արձանագրման, ժամկետների և որակի վերահսկման ու վերլուծության  հնարավորություն է տալու: Հսկողությունը խիստ է լինելու շինհրապարակներն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործում. դրանք պետք է լինեն հետիոտնի ու երթևեկության տեսակետից անվտանգ՝ Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխան: 

«Շատ կարևոր է, որ բոլորը հետևեն այս կանոններին, և շատ կարևոր է, որ մենք սկզբից մինչև վերջ մեր ժամկետներին հետևենք և այդ առումով երբևէ որևէ հարց չունենանք»,- ընդգծել է քաղաքապետը: