Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարի սպասարկումն արդեն վերականգնված է։
Այդ մասին հայտնում են Քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով չի սպասարկում։