Երևան

Կանաչապատման առումով մեծ ծավալի աշխատանք է արվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի կանաչապատման ծրագրերին։ Նա թվարկել է վերակառուցված այգիները՝ նշելով, որ շուտով ծառատունկեր կարվեն. 

«Անտառատունկը մի բան է, այգիներն ու փոքր պուրակները՝ մեկ այլ։ Կարծում եմ՝ վերջին 2-3 տարվա ընթացքում այդ առումով մեծ ծավալի աշխատանք է արվել»,- ասել է նա։ Քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանի բուսաբանական այգում իրականացվող ծրագրին. 

«Այգու բարեկարգման ծրագրով ճեմուղիներ են կառուցվում, մայթեր ու նստարաններ կառուցապատվում»։

Մանրամասները՝ տեսանյութում