«Գիտեք՝ ինչու կառքից չենք խոսում, որովհետև մենք կառք չենք փոխել։ Մեր իշխանությունը վերջին շրջանում փոխել է «գազելները», «պազիկները», ծխացող «Հյունդայները», «Բոգդանները», որոնք Երևանում երթևեկում էին 25-30 տարի»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չեն խոսում կառքերի մասին։
«Այդ տրանսպորտն ուներ Երևան քաղաքը։ Յուրաքանչյուր փոփոխություն, որն արվում է, ոչ թե արդարացումներ փնտրելու մասին է, այլ այդ փոփոխությունը կյանքի կոչելու»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով․ «2013թ. ձեզ շատ ծանոթ անձինք ներկայացնում էին 150 դրամի փոփոխության առաջարկը, և միայն՝ 150 դրամի։ Այնտեղ ոչ փաթեթ կար, ոչ ամսական։ Պատկերացնում եք՝ այդ հին «գազելների» մեջ վալիդատորներ լիներ, բանկային քարտով վճարումներ անեինք։ 2013-ին մեր այսօրվա ընդունած տարբերակից ավելի թանկ փոփոխություն էր առաջարկվում»։
Մանրամասները՝ տեսանյութում