Երևան

«Համակարգի հիման վրա փաստացի ուղևորափոխադրման թիվը տեսնում ենք». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եղել է ստվեր, և այդ ստվերի մասին բոլորս խոսել ենք, գիտենք։ Հիմա, երբ ստվերն սկսել է ճշգրտվել, ենթադրությունները վերածվել են իրական թվերի»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ ճշգրտման արդյունքում թվերը կարող են փոխվել. «Հունվարին ուղևորափոխադրման քանակն էական նվազում է ոչ միայն Հայաստանում, այլև, ենթադրաբար, եվրոպական երկրներում էլ։ Բայց ուզում եմ վստահ լինեք՝ թվերի շիլաշփոթ ասվածը ուղղակի իրականությանը չի համապատասխանում, որովհետև կա մի համակարգ, որի հիման վրա փաստացի ուղևորափոխադրման թիվն ենք տեսնում»,- ասել է նա։ 

Ըստ Ավինյանի՝ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նոյեմբերին ուղևորափոխադրման համար տրանսպորտի տոմսի ինքնարժեքն այլ թիվ է հրապարակվել, այժմ՝ այլ թիվ։

Մանրամասները՝ տեսանյութում