Երևան

«Այդ պնդումն անելիս արժե մի քիչ զգույշ լինել». Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառաջարկեմ զգույշ լինել, երբ ասում եք, որ դուք մետրոյից չեք օգտվում». Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

«Արդեն գոյություն ունի թվային համակարգ։ Եվ ես, և պարոն Գալջյանը, թվային համակարգով ենք օգտվում, ու ձեզ թվերով, օրով, ժամով, շարժակազմով կասենք, որտեղից ինչպես ենք օգտվել։ Եթե շատ պետք լինի, կարող ենք տեսախցիկների ձայնագրությունները հանենք, որ տեսնեք, որ օգտվում ենք։ Ձեզ ծանուցում եմ, որ այդ պնդումը այլևս ստուգելի է։ Եվ այդ պնդումն անելիս արժե մի քիչ զգույշ լինել»,- ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում