Երևանի ավագանին 33 կողմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունեց տրանսպորտի տոմսային համակարգի արտոնություններին առնչվող որոշման նախագիծը։
Ըստ որոշման՝ մարտի 1-ից հանրային տրանսպորտի արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևան քաղաքի հաշվառում չունեցող թոշակառուներին։
Անվճար կերթևեկեն.
- Հաշմանդամություն ունեցող երեխաները,
- Երևան քաղաքի հաշվառմամբ 4 և ավելի երեխա ունեցողները՝ անկախ երեխաների տարիքից:
• 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ։
• 90 րոպեի ընթացքում երկու տեղփոխի հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե,
• 1500 դրամ արժեքով 10 ուղևորության փաթեթի օգտագործման ժամկետը կդառնա 45 օր: