«Տրանսպորտի ինքնարժեքը հաշվելու հարցում պետք է նկատի ունենալ, որ ծախսերը կոնստանտ են, և ուղևորահոսքի փոփոխման դեպքում ծախսերն ինքնարժեքի մեջ կարող են փոփոխվել: Կա ծախս, և միավոր ինքնարժեքը հաշվելու համար տվյալ ծախսը բաժանվել է ուղևորահոսքի վրա»,- Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ բացատրելով տրանսպորտի գնի հաշվարկման տրամաբանությունը։
«265 դրամի, որի մասին բարձրաձայնվեց, հաշվարկի մեթոդաբանության մեջ դրված է հետևյալ տրամաբանությունը․ 2023թ. ուղևորահոսքի պարագայում ինքնարժեքը կլինի 265, 2024թ. մինչև դեկտեմբերի 19-ի ուղևորահոսքի պարագայում՝ 219 դրամ, իսկ հոկտեմբերի ուղևորահոսքը 2025թ. պահպանվելու դեպքում՝ կկազմի 203 դրամ։ Սա էլ ապացուցում է այն տրամաբանությունը, որ ծախսերը կոնստանտ են, և ուղևորահոսքի փոփոխության դեպքում ինքնարժեքը հաշվարկի մեջ կարող է փոփոխվել»,- պարզաբանեց Հարությունյանը։