Երևան

«Մենք չենք ասում ռեֆորմ». Արամ Թորոսյան

«Մենք թվերին չենք տիրապետում»,- հայտարարել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը՝ ներկայացնելով իրենց նախագիծը, ըստ որի, տրանսպորտի սակագինն առաջարկվում է թողնել 100 դրամ։

«Մենք չենք ասում ռեֆորմ, ռեֆորմը դուք եք առաջարկում», - ասել է նա։ Ըստ Թորոսյանի՝ իշխանությունը ռեֆորմ է առաջարկում, իսկ իրենք առաջարկում են առայժմ դա չանել, քանի որ թվաբանական հիմքեր են պետք։ Նա առաջարկել է պահել նախկին իրավիճակը, ձևավորել տեղեկատվական բազա, որի հիման վրա կհասկանան՝ գումարներն ինչպես ծախսել։