Երևան

«Ո՞ր հոդվածից պետք է կրճատել, որ մի քանի միլիարդ դրամ ուղղվի տրանսպորտի սուբսիդիային». Գալջյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը տրանսպորտի գինը 100 դրամ սահմանելու մասին «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագծի վերաբերյալ հարցրեց՝ որ հոդվածից պետք է կրճատել, որ մի քանի միլիարդ դրամ ուղղվի տրանսպորտի սուբսիդիային։

«Խնդրում եմ հստակ նշեք, որ մենք էլ՝ որպես քաղաքային իշխանություն, հասկանանք՝ ընդդիմությունը կողմնակից է այս ոլորտի հաշվին անել դա»,- նշել է նա՝ նաև անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե որոշ ծախսեր պիտի կրճատվեն. «Նաև այդ ծախսերի կրճատման տեղն էլ ներկայացրեք»։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը նշեց, թե իրենք առաջարկում են 100 դրամ սահմանել. «Հիմա ես չեմ ուզում թվաբանության մեջ մտնել ձեզ հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։