Երևան

«Ինչ ցանկանում եք, այն էլ ասեք. մարդիկ կդատեն մեզ էլ, ձեզ էլ». քաղաքապետ

«Ինչ ցանկանում եք, այն էլ ասեք. մարդիկ կդատեն մեզ էլ, ձեզ էլ». քաղաքապետ

Երևանի քաղաքապետը, պատասխանելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի դիտարկմանը, թե քաղաքացիները կարծում են, որ պետք է «դուխով» առաջնորդվել և գնալ արտահերթ ընտրությունների, Տիգրան Ավինյանն ասաց․ «Արտահերթ ընտրությունների դեպքում դուք չեք ընտրվի»:

Այնուհետև Տիգրան Ավինյանը փաստեր ներկայացրեց, թե իրականում ինչ է արվել։ Հիշեցրեց, որ հունվարին 30%-ով բարձրացել են երաժշտական, արվեստի, սպորտի դպրոցների աշխատողների աշխատավարձերը՝ ընդգծելով, որ վերջին անգամ նրանց աշխատավարձերը բարձրացվել էին 2012թ.։

«Ինչ ցանկանում եք, այն էլ ասեք: Մարդիկ էլ կդատեն՝ մեզ էլ, ձեզ էլ»,- ասաց նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական