Երևան

«Հաղթանակ թաղամասում 100 ընտանիքի հարցը լուծվել է իմ նախաձեռնությամբ». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հաղթանակ թաղամասի խնդիրներին․ «Հաղթանակ թաղամասի բոլոր խնդրահարույց հարցերը 2022թ. մտել են գործնական փուլ, և մինչ օրս քաղաքապետի 100 որոշում կա։ Այսինքն, 100 ընտանիքի հարց Հաղթանակ թաղամասում լուծվել է իմ նախաձեռնությամբ»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ պարբերաբար հանդիպում է թաղամասի բնակիչների հետ։

Նա նաև նշել է, թե ընդդիմադիրների միջնորդության կարիքը չկա, և առկա բոլոր խնդիրները լուծվել են թաղամասի բնակիչների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում։