Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում կառուցում և փոխարինվում են ջրագծերը, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նոր Խարբերդում լուծման վերջնափուլում է նաև գազատար խողովակի կառուցումը: Այստեղ առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից մանկապարտեզ, որտեղ երեխաները կզարգանան լավագույն պայմաններում։
Նորագավիթում կառուցել ենք ֆուտբոլի նոր դաշտ, որը կդառնա առողջ և ակտիվ ապրելակերպի խթան ամբողջ թաղամասի համար»,- հայտնել է քաղաքապետը։