Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացին։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ «Մանկապարտեզներում երեխաների անվտանգությունը մեր առաջնային խնդիրներից մեկն է»։
Նա նշել է, որ տեսախցիկները բաց հասանելիություն չպետք է ունենա. «Այդտեղ իրավունքների խախտման հնարավոր դեպքերը բազմաթիվ են, և չենք ուզում չափից ավելի վերահսկողություն, բայց որոշակի չափավոր վերահսկողությունը պարտադիր է»։
Նա հիշեցրել է, որ նախկինում բռնության դեպքեր են եղել, որոնք նաև արձագանք են ստացել. «Հետագայում առհասարակ կանխարգելման ու նման դեպքերի վերացման համար այս համակարգը շատ կարևոր է»։
Մանրամասները՝ տեսանյութում։